ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Խոսող երկնքի տարի` 2014-ը

Խոսող երկնքի տարի` 2014-ը
15.12.2013 | 18:07

Եգիպտական բուրգերը ծածկվել են ձյունով, ինչը հարյուր տարին մեկ է պատահում: Ձյունը Կահիրեում կանխագուշակել էր եգիպտացի հայտնի աստղագուշակ Ջոյ Այադը: Նրան Եգիպտոսում անվանում են «Կանխագուշակումների թագուհի», նա էր գուշակել Հոսնի Մուբարաքի և Մուհամմեդ Մուրսիի վարչակարգերի տապալումը: Այադն ասել է, որ շատ երկրներում այս տարի անսովոր ցուրտ կլինի: 2014-ը, որ Արևելյան Ասիայում անվանում են «Ձիու տարի», նա կոչել է «Խոսող երկնքի տարի», որ կլինի գլոբալ փոփոխությունների տարի: 2014 թ. հաջող կլինի շատ երկրների համար: Պատճառն այն է, որ 2014 թվի թվանշանների գումարը հավասար է 7-ի (2+0+1+4=7): Աստղագուշակը նշել է, որ 7-ը «հանգստություն չի բերի» ԱՄՆ-ի բնակիչներին: Այս երկրում կլինեն բնական աղետներ: Տարին ոչ այնքան բարենպաստ կլինի Լիբանանի համար: Այս երկրի բնակիչները շատ ջանք պետք է թափեն վատագույնից խուսափելու համար: Այադը գտնում է, որ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին չի դառնա երկրի նախագահ, ինչպես կարծում է եգիպտացիների մեծ մասը:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ